ՄԱԿ-ը հայտարարել է՝ Գազայի հատված խաղաղապահներ ուղարկելը վաղաժամ է
Աշխարհ
Հրադադարի համաձայնագրից հետո Գազայի հատված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը վաղաժամ է և կարող է քննարկվել՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա անկլավում իրավիճակը։ Այս մասին TASS-ին ասել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին մասնակցող երկրների բանակների հրամանատարների հանդիպման շրջանակներում։
«Դեռ վաղաժամ է այս մասին խոսելը։ Հիմա կարևորն այն է, որ առաջին քայլն արվել է՝ հրադադար է հաստատվել, և փոխանակվել են պատանդներ ու գերիներ։ Մենք հույս ունենք, որ դա կպահպանվի», - ասել է Լակրուան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան