ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է Իսրայելի պաշտպանության ուժերին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ՝ իսրայելական ուժերի կողմից անկլավում մի քանի պաղեստինցիների սպանության ֆոնին։ Հայտարարությունը Telegram-ում հրապարակել է ՀԱՄԱՍ–ի խոսնակ Հազեմ Քասեմը։
«Իսրայելական բանակի կողմից Գազայի մի քանի բնակիչների սպանությունը հրադադարի համաձայնագրի խախտում է: Մենք կրկին պահանջում ենք ուժեղացնել Իսրայելի նկատմամբ վերահսկողությունը և թույլ չտալ նրան խուսափել միջնորդների նկատմամբ իր պարտավորություններից», - գրել է Քասեմը։
Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Գազայում չորս բնակիչներ սպանվել են իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է