Նավթի գները նվազել են՝ Brent-ը իջել է մինչև 61,5 դոլար մեկ բարելի դիմաց
Տնտեսություն
Հոկտեմբերի 14-ի առևտրային նիստի ընթացքում Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը առաջին անգամ մայիսից ի վեր իջել է 62 դոլարից ցած՝ հասնելով 61,52 դոլարի մեկ բարելի դիմաց, փոխանցում է Լոնդոնի ICE բորսան։ Միաժամանակ WTI տեսակի նավթը էժանացել է մինչև 57,75 դոլար։
Գների այս անկումը պայմանավորված է Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանագրի ստորագրմամբ, ինչը ներդրողների շրջանում նվազեցրել է Մերձավոր Արևելքի էսկալացիայի և մատակարարումների խափանման ռիսկերը։
Բացի այդ, Միջազգային էներգետիկական գործակալությունը (ՄԷԳ) նվազեցրել է տարվա պահանջարկի աճի կանխատեսումը՝ 740 հազար բարելից մինչև 710 հազար բարել օրական։ Գների անկման վրա ազդել են նաև ՕՊԵԿ+ խմբի ութ երկրների համաձայնությունները՝ նոյեմբերից օրական արտադրությունը ավելացնելու 137 հազար բարելով, ինչը մեծացրել է շուկայի առաջարկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան