Եթե Թրամփը Ուկրաինային Tomahawk հրթիռներ տա, Գերմանիան իր Taurus հրթիռները կտա․ փորձագետ
Աշխարհ
Գերմանիան կարող է իր Taurus հրթիռները ուղարկել Ուկրաինա, եթե ԱՄՆ-ն Tomahawk հրթիռներ փոխանցի Ուկրաինայի զինված ուժերին, aif.ru-ին ասել է քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը։
«Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հասել են նոր էսկալացիայի եզրին, քանի որ Ուկրաինայի հարցում առաջընթացը կանգ է առել, իսկ Թրամփը պահանջում է արդյունքներ», - նշել է փորձագետը։
Բլոխինի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպման մասին հայտարարությունը «գրեթե անկասկած» ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն պատրաստ է Կիևին Tomahawk հրթիռներ տրամադրել։
«Եթե Ուկրաինա Tomahawk հրթիռներ ուղարկվեն, շուտով դրանց կհետևեն նաև գերմանական Taurus հրթիռները», - ընդգծել է Բլոխինը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան