Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին
Համաշխարհային Մամուլ
Մադագասկարի Ազգային ժողովը՝ երկրի ստորին պալատը, քվեարկել է նախագահ Անդրի Ռաձուելինայի պաշտոնանկության օգտին։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները։
Նույն օրը՝ հոկտեմբերի 14-ին, Ռաձուելինան հայտարարել է, որ իր հերթին լուծարել է Ազգային ժողովը՝ հղում անելով Սահմանադրության 60-րդ հոդվածին։ Նախագահի հրամանագրում նշված է, որ այդ որոշումը կայացվել է «քաղաքական կայունության վերականգնման նպատակով»։
Մադագասկարի քաղաքական ճգնաժամը սրվել է վերջին օրերին։ Նախագահը հոկտեմբերի 13-ին լքել էր երկիրը, հայտարարելով, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Մի քանի օր առաջ նախագահի վարչակազմը հայտարարել էր, որ երկրում ընթանում է պետական հեղաշրջման փորձ, իսկ Ռաձուելինան կոչ էր արել քաղաքական ուժերին պաշտպանել սահմանադրական կարգն ու ազգային ինքնիշխանությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ