Մենք շատ ավելի ուժեղ ենք Ռուսաստանից․ Ռյուտե
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի երկնքում ռուսական ինքնաթիռների խոցումը թուլության դրսևորում կլինի։ Այս մասին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հայտնում է Clash Report-ը X սոցիալական ցանցի իր էջում։
«Քանի դեռ ռուսները սպառնալիք չեն ներկայացնում, մենք նրանց նրբորեն դուրս կբերենք մեր օդային տարածքից։ Սա համաչափ պատասխան է՝ մենք շատ ավելի ուժեղ ենք Ռուսաստանից», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեի խոսքով, եթե դաշինքը թույլ լիներ, հնարավոր է, որ ինքնաթիռներն անմիջապես խփվեին, բայց ավելի ուժեղ լինելով՝ ՆԱՏՕ-ի արձագանքը համաչափ է:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ