Դերբենտում զբոսաշրջիկների համար բացվել է հնագույն ստորգետնյա ջրամբար
Ռուսաստան
Դաղստանի Դերբենտ քաղաքում զբոսաշրջիկների համար առաջին անգամ բացվել է X–XI դարերի ստորգետնյա ջրամբարը, որը դարեր շարունակ փակ էր այցելուների համար։ Այս մասին տեղեկացնում է Դերբենտի թանգարան-արգելոցը։
Թանգարանի աշխատակիցների խոսքով՝ ջրամբարը երկար ժամանակ մնում էր լցված ջրով և աղբով։ Վերականգնման ընթացքում այնտեղից դուրս է բերվել ավելի քան 1000 խորանարդ մետր ջուր և տասնյակ բեռնատար աղբ, որը կուտակվել էր դարերի ընթացքում։
Թանգարանի տնօրեն Վելիյուլլա Ֆաթալիևը շնորհակալություն է հայտնել մասնագետներին կատարված մեծ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այս նախագիծը կարևոր քայլ է Դերբենտի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։ Նախկինում հայտարարվել էր, որ Դերբենտի հայտնի Նարին-կալա ամրոցի այցելուներին ուրբաթ օրերին կհյուրասիրեն պլով և սամովարով պատրաստված թեյ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան