Պուտինը նոր դեսպան է նշանակել Ավստրիայում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր դեսպան է նշանակել Ավստրիայում․ այդ պաշտոնը զբաղեցնելու է փորձառու դիվանագետ Անդրեյ Գրոզովը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի իրավական ակտերի պաշտոնական կայքում, հայտնում է Лента.ру-ն։
Փաստաթղթում նշվում է․ «Նշանակել Անդրեյ Յուրևիչ Գրոզովին՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայի Հանրապետությունում»։
Միաժամանակ Պուտինը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով Գրոզովը ազատվել է իր նախորդ պաշտոնից՝ Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից ԱՊՀ-ում, որը նա զբաղեցնում էր 2018 թվականից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան