Թրամփը հայտարարել Է Գազայի հատվածում կարգավորման երկրորդ փուլի մեկնարկի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայել վերադարձված բոլոր կենդանի մնացած պատանդների մասին և հայտարարել է Գազայի հատվածում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը ներառում է զոհված պատանդների մարմինների վերադարձը։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Բոլոր 20 պատանդները վերադարձվել են և իրենց լավ են զգում։ Ծանր բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մահացածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր։ Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա!», - հայտարարել է Թրամփը։
Հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարեց, որ Եգիպտոսում բանակցություններից հետո Իսրայելը և Համասը համաձայնության են եկել իր առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։ Երկու օր անց հրադադարը ուժի մեջ մտավ։ Իսրայելը իր զորքերը դուրս բերեց Գազայի բուֆերային գոտի, և պաղեստինցիները սկսեցին վերադառնալ տուն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան