Պուտինը երեք միջազգային հեռախոսազրույց է ունեցել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը երեք միջազգային հեռախոսազրույց է ունեցել։
Առաջինը նրա ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ էր։ Առաջնորդները քննարկեցին երկկողմ համագործակցությունը և Տոկաևի նոյեմբերին Ռուսաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։
Ավելի ուշ Պուտինը զրուցել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև համատեղ նախագծերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։
Եվս մեկ զրույց է տեղի ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Դուշանբե կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Ավելին, ղեկավարները նշել են, որ Տաջիկստանում կայացած բանակցությունները կառուցողական էին, և ստորագրված փաստաթղթերի զգալի փաթեթը խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան