Թրամփը նախազգուշացրել է Արգենտինային (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Արգենտինայում իշխանության գան կոմունիստները կամ սոցիալիստները, ապա Վաշինգտոնը մտադիր է վերանայել Լատինական Ամերիկայի հետ տնտեսական համագործակցությունը: Նման հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ ամերիկացիների հավանությունն այս հարցում ուղղակիորեն կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից։ Նա օրինակ է բերել Նյու Յորքում կոմունիստների հաղթանակը. կոմունիստների իշխանության գալու դեպքում ԱՄՆ-ում ստիպված կլինեն կասեցնել «այն, ինչ նրանք անում են»:
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է այդ ընտրությունների կարևորությունն Արգենտինայի համար: Նա նշել է իշխող կուսակցության լավ վարկանիշները՝ հույս հայտնելով, որ դրանք ավելի լավ կլինեն Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է