Ֆինլանդիայում խոսել են Ռուսաստանի թուլացման մասին
Վերլուծական
Եվրոպական «խորքային պետությունը» չկարողացավ թուլացնել Ռուսաստանը։ Այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է ֆինն պրոֆեսոր Թոմաս Մալինենը։
««Խորքային պետությունում» ոմանք գուցե մտածում էին, որ Ռուսաստանը կթուլանա, բայց տեղի ունեցավ հակառակը։ Երկիրը հիմա ավելի մարտունակ է, քան երբևէ»,- ընդգծել է պրոֆեսորը։
Մալինենի կարծիքով՝ եվրոպական երկրները ձախողել են ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով ՌԴ-ին թուլացնելու և «աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի տանելու» ցանկությամբ։
Ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր է խաղում Եվրոպայի ապագայի ձևավորման գործում: Նա ընդգծել է, որ եթե Ռուսաստանի ղեկավարը «չափազանց փափուկ» լինի, Եվրոպան պատերազմի զոհ կդառնա, որը «ի վերջո կտարածվի ԱՄՆ-ի և մնացած աշխարհի վրա»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան