Թրամփը պետական դավաճան է միայն այն պատճառով, որ խոսում է Պուտինի հետ․ SZ
Աշխարհ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերի այցը Ռուսաստան պետական դավաճանություն կհամարվի: Նման իրավական հետևանքներով սպառնացել է Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Մարտին Հուբերը, փոխանցում է Süddeutsche Zeitung-ը։
Նա կուսակցութանը կոչ է արել արգելել պատգամավորին մեկնել Ռուսաստան, քանի որ Ֆրոնմայերը «Կրեմլին կփոխանցի գաղտնի տեղեկատվություն՝ դրանով իսկ լուրջ վտանգի տակ դնելով Գերմանիայի և Եվրոպայի անվտանգությունը»:
Ֆրոնմայերը պատասխանել է Հուբերի քննադատությանը՝ հայտարարելով, որ Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսությունը բխում է Գերմանիայի շահերից:
«Եթե հետևենք իշխող կուսակցությունների տրամաբանությանը, ապա նույնիսկ Դոնալդ Թրամփը պետական դավաճան է միայն այն պատճառով, որ խոսում է Վլադիմիր Պուտինի հետ», - նշել է կուսակցության պատգամավորը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան