Սիրիայի նախագահը կայցելի Ռուսաստան
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում. Սիրիայի նախագահն աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի հոկտեմբերի 15-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումը, ինչպես նաև դրանց հեռանկարները։ Նրանք նախատեսում են քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և մարդասիրական հարցեր։
Նախագահները նաև կքննարկեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան