Վրաստանի վարչապետը հրաժարվել է հանդիպել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը՝ Թբիլիսիում անցկացված հակակառավարական հանրահավաքին նրա մասնակցության պատճառով, հաղորդում է «ВЗГЛЯД»–ը։
Վրաստանի կառավարության՝ հոկտեմբերի 15-ի հայտարարության մեջ նշվում էր, որ հանդիպումը չեղարկվել է «Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի անօրինական հանրահավաքին մասնակցության և կեղծ հայտարարությունների պատճառով»։
Երեքշաբթի օրը, հանրահավաքին մասնակցելուց առաջ, Վալտոնենը խստորեն քննադատել է Վրաստանին ժողովրդավարության հարցում նահանջի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ այցը չեղարկվել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ալիևի մասնակցության պատճառով։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստան աշխատանքային այցով ժամանած Էլինա Վալտոնենին: Վարչապետը կարևորել էր ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան