«Ժողովուրդ». Կկայանա ՀՀԿ–ԲՀԿ առաջնորդների վճռորոշ հանդիպում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Սոչիից վերադառնալուց հետո հանդիպելու է իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս հանդիպումը բավականին վճռական է լինելու, քանի որ որոշվելու է, թե ինչքան մանդատ պետք է ստանա ԲՀԿ-ն: Եվ քանի որ որպես կանոն հայաստանյան ընտրությունների վրա էական ազդեցություն է ունենում Ռուսաստանի Դաշնությունը, ուստի բավականին հետաքրքիր զուգադիպություն է գրանցվել: ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդները միմյանց հետ կհանդիպեն ռուսաստանյան հետաքրքիր հանդիպումներից հետո: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը ևս սինգապուրյան որսից առաջ եղել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Ի դեպ, առաջիկայում Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կլինեն հավաստիացումներ, որ ԲՀԿ-ն որևէ առնչություն չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ