Ես համաձայն չեմ դրա հետ․ Ռյուտե (տեսանյութ)
ՏեսանյութերՆԱՏՕ-ն չպետք է խփի ռուսական ինքնաթիռները, այլ պետք է դրանք «դուրս բերի սահմաններից»։ Նման կոչով հանդես է եկել դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
«Ոմանք ասում են, որ եթե ռուսական ինքնաթիռը միտումնավոր է մտնում ՆԱՏՕ-ի օդային տարածք, ապա մենք ամեն դեպքում պետք է այն խփենք։ Ես համաձայն չեմ դրա հետ», - հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ առաջնային զինվորականները պետք է բացարձակապես համոզվեն, թե արդյոք ինքնաթիռն իրական սպառնալիք է ներկայացնում, և եթե ոչ, ապա նրանց խնդիրն է այն դուրս բերել դաշինքի օդային տարածքից:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է