Ֆրանսիայում ահազանգել են՝ Եվրամիությունը խելահեղ մեքենա է
Աշխարհ
Ֆրանսիացի քաղաքական գործիչ և «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն խելահեղություն է անվանել Հունգարիայի դեմ եվրոպական դատարանի հետաքննությունը: Այս մասին Նա գրել է X սոցիալական ցանցում:
«Բրյուսելում հակառուսական պարանոյան այնքան անվերահսկելի է դառնում, որ ԵՄ-ն այսօր «պաշտոնական հետաքննություն» է սկսում Հունգարիայի դեմ, անդամ պետության, որը մեղադրվում է«ներկայացուցիչներ Բրյուսել ուղարկելու մեջ, որոնք իրականում Ռուսաստանին տեղեկացնող գործակալներ են»», - նշել է կուսակցության առաջնորդը:
Քաղաքական գործչի խոսքով՝ Եվրամիությունը խելահեղ մեքենա է, որը խեղդում է բոլոր ենթադրյալ հակառակորդներին, այդ թվում՝ իր անդամ պետություններին, որպեսզի արդարացնի Ռուսաստանի դեմ պատերազմը: Նա նաև կոչ է արել Ֆրանսիային դուրս գալ միավորումից, նախքան այն կվերացնի երկիրը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան