Ուկրաինան պատրաստվում է ևս երեք տարի կռվել Ռուսաստանի դեմ. Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսկի
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ կռվել ևս երեք տարի։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Ուկրաինացիները այս պատերազմը պլանավորում են երեք տարի, ինչը ողջամիտ է։ Եվ մենք պետք է համոզենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ մենք պատրաստ ենք պահպանել այս գիծը առնվազն այս երեք տարիների ընթացքում», - ասել է Սիկորսկին։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել ԵՄ երկրներին պահպանել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին կմատակարարի Tomahawk հրթիռներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան