Լատվիան սահմանային անցման վճար է սահմանել
Աշխարհ
Հոկտեմբերի 15-ին Լատվիան գործարկել է Ռուսաստանի և Բելառուսի հետ երկրի արտաքին սահմանները հատելու համար վճարովի էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Այս մասին հաղորդվել է Պետական մաքսային կոմիտեի լատվիական կայքում։
Վճարովի էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդրումը նախատեսված է սահմանային անցման անվտանգությունը բարելավելու և երթևեկության գերբեռնվածությունը կանխելու համար։ Նոր համակարգը կներդրվի Գրեբնևա, Տերեխովա և Պատերնիեկի սահմանային անցման կետերում։
Սահմանված կանոնների համաձայն՝ վարորդները սահման ժամանելուց առաջ պետք է նախապես գրանցվեն առցանց ամրագրման համակարգում՝ նշելով սահմանային անցման կետը, ամսաթիվը, ժամը և հերթի տեսակը։ Մեկ տրանսպորտային միջոցի ամրագրման վճարը կկազմի 9,30 եվրո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան