ՆԱՏՕ-ն ռուսական կործանիչները խոցելու նոր կանոններ է քննարկում
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմական ղեկավարությունը քննարկում է նոր կանոնակարգեր, որոնք կպարզեցնեն ռուսական ցամաքային հարձակման հրթիռներ կրող կործանիչների խոցման ընթացակարգը, հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ռուսական ինքնաթիռների սպառազինությունը և թռիչքի հետագիծը կլինեն սպառնալիքի գնահատման հիմնական գործոնները։ ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը կողմ է արտահայտվել միասնական օդային և հրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը, որը կհաղթահարի դաշինքի առանձին անդամների «ազգային վերապահումները»։
Հարցը նախատեսվում է քննարկել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների կողմից չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան