Սիրիայի նախագահը Մոսկվայում կպահանջի արտահանձնել Ասադին. ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ պաշտոնապես կպահանջի արտահանձնել Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին՝ նրան ենթադրյալ հանցագործությունների համար դատելու նպատակով, հայտնել է Reuters-ի աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ ալ-Շարաան նաև մտադիր է քննարկել Տարտուսում և Խմեյմիմում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայությունը։
Ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան և բանակցություններ կանցկացնի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Կրեմլը։ Նրանք կքննարկեն «ռուս-սիրիական կապերի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրային, տնտեսական և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները», նշվել է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան