Գերմանիան կապահովի Ուկրաինայի պաշտպանունակությունը. փոխկանցլեր Քլինգբեյլ
Աշխարհ
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը խոստացել է, որ Գերմանիան կշարունակի ֆինանսապես աջակցել Ուկրաինային։ Նրա խոսքերը մեջբերել է N-TV հեռուստաալիքը։
«Մենք պետք է ֆինանսապես ապահովենք Ուկրաինայի պաշտպանունակությունը առաջիկա տարիների համար։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների հետ միասին, մենք պետք է զգալիորեն մեծացնենք ճնշումը Պուտինի վրա նրա դաժան, ագրեսիվ պատերազմը դադարեցնելու համար», - հայտարարել է Քլինգբեյլը։
Նա նաև ընդգծել է, որ Բեռլինը կաջակցի Գազայի հատվածի վերակառուցմանը։ Գերմանիայի ֆինանսների նախարարը ընդգծել է, որ երկիրը այս ոլորտում կաշխատի իր գործընկերների հետ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ