Ռուսաստանը փոխհատուցում չի վճարի Վրաստանին․ Պեսկովը՝ ՄԻԵԴ–ի որոշման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Մոսկվան չի կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը, որով Ռուսաստանին պարտադրվում էր Վրաստանին փոխհատուցում վճարել 2008 թվականի իրադարձությունների համար։
ՄԻԵԴ-ը նախկինում բավարարել էր Վրաստանի պետական հայցը Ռուսաստանի դեմ 2008 թվականի հակամարտության վերաբերյալ՝ պարտադրելով ՌԴ–ին վճարել 253 միլիոն եվրո փոխհատուցում Թբիլիսիին։ Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՄԻԵԴ-ի որոշումը։
«Մենք չենք կատարելու որոշումը», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան