Սիրիայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկման մտադրության մասին
Համաշխարհային Մամուլ
Սիրիայի իշխանությունները պատրաստվում են վերագործարկել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ահմեդ աշ-Շարաան՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ТАСС-ը։
Աշ-Շարաան ընդգծել է, որ Դամասկոսը մեծապես գնահատում է Ռուսաստանի աջակցությունը և ցանկանում է խորացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Սիրիան տեսնում է Մոսկվայի հետ հարաբերությունների նոր փուլ բացելու հնարավորություն։
Ռուսաստանի ղեկավարությունն իր հերթին նշել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Սիրիայի կայունացմանն ու պատերազմից հետո երկրի վերականգնման ծրագրերին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան