«Երկիր». Սիլվան էներգետիկայի և բնական պաշարների նախարա՞ր
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով ՀՀԿ-ում, գործարար Սիլվա Համբարձումյանի կուսակցությանը անդամակցելուն, ոչ բոլորն են կողմ: Այստեղ կան ինչպես նրան կողմ, այնպես էլ դեմ հանրապետականներ: Բայց երկու ճամբարներում էլ, հասկանում են, որ ընտրությունների ժամանակ գործարար կինն իրենց պետք է գալու: Օլիգարխների դեմ պայքարող Հանրապետականն, իհարկե, կին գործարարին իր համամասնական ցուցակում տեղ չի տա: Սիլվա Համբարձումյանը առաջադրվելու է մեծամասնականով: Հանրապետականում նույնպես շշուկներ կան, որ բարձր հովանու ներքո գտնվող կին գործարարի ցանկություններն ավելի հեռուն են գնում, ասում են, որ նա անգամ էներգետիկայի և բնական պաշարների նախարար դառնալու ախորժակ ունի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ