Ռուսաստանը պատրաստ է Սիրիայի հետ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել․ Պուտին
Աշխարհ
Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը ձգտում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը։
«Մենք ձգտում ենք վերականգնել մեր հարաբերությունները և ձեզ, ի թիվս այլոց, ծանոթացնել նոր Սիրիային։ Այժմ ամենակարևորը, իհարկե, կայունությունն է՝ կայունություն և՛ երկրում, և՛ ամբողջ տարածաշրջանում», - հայտարարել է նա։
Ռուսաստանը պատրաստ է Սիրիայի հետ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել Արտաքին գործերի նախարարության միջոցով, իր հերթին ասել է Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Սիրիան կապված են համագործակցության լուրջ կամուրջներով, այդ թվում՝ նյութական։


















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու