Պակիստանը ավիահարված է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին
Համաշխարհային Մամուլ
Պակիստանի զինված ուժերը ավիահարվածներ են իրականացրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, հաղորդում է Aamaj News-ը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ Ըստ տվյալների՝ հարվածները հասցվել են Թայմանի շրջանի թիրախների վրա, որտեղ պակիստանական անօդաչուները կատարել են առնվազն չորս հարձակում։
Նշվում է, որ գործողությունը իրականացվել է վերջին օրերի սահմանային լարվածության ֆոնին, երբ երկու երկրների միջև բախումները սրվել էին։ Պաշտոնական Իսլամաբադը դեռևս չի մեկնաբանել Քաբուլին հասցված հարվածների պատճառները կամ հնարավոր կորուստները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)