Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին
Հայաստան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին։
Արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին։
Մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։
Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը։
Դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։
Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը:
Անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան