ԱՄՆ Պաշտպանության նախարարն կոչ է արել ՆԱՏՕ-ին «անցնել խոսքերից գործի» Ուկրաինայի հարցում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հորդորել է մեծացնել ամերիկյան սպառազինության գնումները Ուկրաինայի համար՝ Prioritised Ukraine Requirements List (PURL) ծրագրի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։
«Խաղաղությունը ձեռք ես բերում ոչ թե բարձր հայտարարություններով կամ սպառնալիքներով, այլ ուժով։ Երբ ունես իրական կարողություններ, նույնիսկ հակառակորդներն են քեզ հարգում», — հայտարարել է Հեգսեթը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ակնկալում է ավելի շատ պետությունների միանալ նախաձեռնությանը և հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ Կիևին ամերիկյան սպառազինություն մատակարարելու համար, որպեսզի «պատերազմը հասցվի խաղաղ ավարտի»։ Ավելի վաղ Euractiv-ը հաղորդել էր, որ ԵՄ ռազմական աջակցությունը Ուկրաինային զգալիորեն նվազել է 2025-ի ամռանը՝ չնայած PURL ծրագրին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան