Դու հասնում ես խաղաղության, երբ ուժեղ ես․ Հեգսեթ
Աշխարհ
ԱՄՆ-ն կոչ է անում ՆԱՏՕ-ի գործընկերներին ավելացնել ամերիկյան սպառազինությունների գնումները Կիևի համար Prioritised Ukraine Requirements List (PURL) ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխանցում է Reuters-ը։
«Դու հասնում ես խաղաղության, երբ ուժեղ ես։ Ոչ թե երբ բարձր խոսքեր ես ասում կամ մատ ես թափ տալիս, այլ երբ ունես ուժեղ և իրական հնարավորություններ, որոնք հարգում են քո հակառակորդները», - նշել է պատերազմի նախարարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ավելի մեծ թվով երկրներ կմիանան նախաձեռնությանը և լրացուցիչ միջոցներ կհատկացնեն հօգուտ Կիևի ամերիկյան սպառազինությունների գնման համար՝ «հակամարտությունը խաղաղ ավարտին հասցնելու համար»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան