Ինչն է լավատեսություն ներշնչում Ուկրաինայի հակամարտության լուծմանը․ Time
Վերլուծական
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը լավատեսություն են ներշնչում ուկրաինական հակամարտության նկատմամբ: Այս մասին հայտարարել է պրոֆեսոր Ջեֆրի Զոնենֆելդը The Time-ի համար հոդվածում։
Փորձագետի խոսքով՝ Թրամփի դերը իսրայելցի պատանդներին և պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու գործարքում դարձել է «դիվանագիտական ազդակ», որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծել:
Վերջինս ընդգծել է, որ տարածաշրջանը լավատեսության նոր հիմքեր ունի: «Բացի այդ, լավատեսության նոր հիմքեր կարող են ի հայտ գալ նաև Ուկրաինայում», - նշել է փորձագետը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան