Ֆոն դեր Լեյենը գնահատել է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը գնահատել է որպես նվազագույն։ Այս մասին նա հայտնել Է Soir թերթին։
«Ոչ [մենք չենք գնում դեպի երրորդ համաշխարհային պատերազմ], բայց մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում։ Ես անում եմ ամեն ինչ՝ Եվրոպայում խաղաղությունն ու ազատությունը պահպանելու համար։ Սա բացատրում է մեր պաշտպանական կարողությունները ամրապնդելու մեր վճռականությունը», - ընդգծել է ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը բացատրեց, որ աշխարհը արմատապես փոխվել է և կոչ արեց ԵՄ երկրներին արձագանքել բոլոր նոր մարտահրավերներին, այդ թվում՝ ապացուցել իրենց, իրենց դաշնակիցներին և հակառակորդներին, որ ունեն կամք և կարողություն պաշտպանվելու համար։ Ֆոն դեր Լեյենը նշե է, որ ԵՄ երկրները պետք է պատասխանատվություն կրեն իրենց սեփական զորքերի և իրենց զինված ուժերի կարիքների համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)