Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս 

Վաղը կարող է շատ ուշ լինել. վտանգավոր միտումներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը մի շարք ուղղություններով կանգնած է լուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ, որի հետևանքները ոչ միայն տեսանելի են մթնոլորտի, հողի, ջրի, բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլև խորապես սպառնում են մարդկանց առողջությանը, սոցիալական կայունությանը և կյանքի որակին։ Շրջակա միջավայրի աղտոտումը Հայաստանում բազմաշերտ երևույթ է։ Հայաստանյան բնապահպանները հաճախ կենտրոնանում են հանքարդյունաբերության ուղղությամբ, սակայն վիճակագրությունը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են մարդկանց առողջությանը սպառնացող շատ ավելի լուրջ խնդիրներ:

Նախ՝ Հայաստանի էկոլոգիական խնդիրների գագաթնակետն, անկասկած, երևում է մայրաքաղաք Երևանում։ Ավելին, կան ուսումնասիրություններ, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունն անհամեմատ բարձր է, քան հանքարդյունաբերություն ունեցող տարածքներում: Այստեղ համակենտրոնացած է երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը, իսկ քաղաքի ենթակառուցվածքները չեն հասցնում հարմարվել այդպիսի մարդաշատ միջավայրի բեռնվածությանը։ Մեքենաների անընդհատ աճող թիվը, ճանապարհների ծանրաբեռնվածությունը և կանաչ տարածքների կտրուկ նվազումը ստեղծել են այնպիսի պայմաններ, որ օդի աղտոտումը դարձել է «սովորական» երևույթ։ Երևանը գրեթե մշտապես ընդգրկված է բարձր փոշային մթնոլորտ ունեցող քաղաքների ցուցակում։ Մեքենաների արտազատած ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդները և այլ թունավոր նյութեր, միանալով շինարարական փոշուն ու արդյունաբերական արտանետումներին, ձևավորում են թանձր շղարշ, որը հաճախ կարելի է նկատել քաղաքի վերևից։ Այս աղտոտված օդն այնուհետև անձրևների միջոցով նստում է հողի և ջրային հոսքերի վրա՝ խորացնելով ընդհանուր էկոլոգիական աղտոտման ցիկլը։

Շինարարական ոլորտը, որը վերջին տարիներին բուռն զարգացում է ապրել Երևանում, դարձել է մեկ այլ լուրջ վտանգ։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր թաղամասում իրականացվող շինաշխատանքները հաճախ չեն համապատասխանում անվտանգության և բնապահպանական նորմերին։ Շինարարական փոշին տարածվում է մեծ տարածությունների վրա, աղմուկը գերազանցում է թույլատրելի մակարդակը, իսկ բեռնատարների անսահմանափակ երթևեկությունը ոչ միայն վնասում է ասֆալտը, այլև խախտում է բնակիչների հանգիստը։

Երևանի ամենահրատապ և ցավոտ խնդիրներից մեկն էլ մնում է աղբահանության և թափոնների կառավարման համակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքում գործում են տարբեր մասնավոր և համայնքային կառույցներ, աղբահանությունը կատարվում է առանց աղբի տեսակավորման։ Տարեցտարի ավելանում են պոլիէթիլենային, պլաստիկ և այլ ոչ կենսաքայքայվող թափոնները, որոնք անխնա կերպով կուտակվում են քաղաքային աղբավայրերում։ Վերամշակման գործարաններ կամ տեսակավորման կայաններ չկան, թեև տարիներ շարունակ իշխանությունները խոսել են ներդրումների ներգրավման, արտերկրյա փորձի կիրառման և «կանաչ տնտեսության» ձևավորման մասին։ Այս խոստումները այդպես էլ մնացել են խոսքերի մակարդակում՝ առանց գործնական շարունակության։ Արդյունքում Երևանի աղբավայրերը դարձել են էկոլոգիական աղետի օջախներ։ Դրանք ոչ միայն գերծանրաբեռնված են, այլև պարբերաբար բռնկվում են՝ առաջացնելով հսկայական ծխամածություն, որը պարունակում է վտանգավոր դիօքսիններ, թունավոր գազեր և մասնիկներ։ Այդ ծուխը տարածվում է քաղաքի մթնոլորտում, և քաղաքացիները ստիպված են շնչել օդ, որը հագեցած է անտեսանելի, բայց վտանգավոր բաղադրիչներով։ Վերջերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դարձավ այս ամենի ցցուն օրինակը։ Հրդեհը ոչ միայն բացահայտեց կառավարման համակարգի անարդյունավետությունը, այլ նաև ցույց տվեց, թե որքան խոցելի է Երևանի էկոլոգիական անվտանգությունը։

Այս ամենի հետևանքները խորապես ազդում են մարդկանց առողջության վրա։ Երևանում շնչառական, սրտանոթային, ալերգիկ և օնկոլոգիական հիվանդությունների տարածվածությունը վերջին տասնամյակում աճել է, և բժիշկները հաճախ են նշում, որ դա անմիջականորեն կապված է օդի աղտոտման, հողի և ջրի քիմիական կազմի փոփոխության հետ։ Մասնագետների հաշվարկներով, Երևանի օդի աղտոտման մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի շեմը։ Աղբի և թափոնների հետ կապված վատ կառավարման արդյունքում մկների, միջատների և հիվանդություն տարածող այլ օրգանիզմների քանակը նույնպես աճում է՝ բարձրացնելով համաճարակային ռիսկերը։

Այս իրավիճակը պահանջում է ոչ թե մակերեսային, այլ համակարգային արձագանք։ Պետությունը պետք է ոչ միայն վերահսկի, այլ նաև խթանի քաղաքային և գյուղական մակարդակներում էկոլոգիական նոր մշակույթի ձևավորումը։ Անհրաժեշտ է ներդնել աղբի տեսակավորման և վերամշակման համակարգ, խստացնել արտանետումների վերահսկողությունը, սահմանել կանաչ գոտիների պահպանման հստակ նորմեր և վերանայել քաղաքաշինական քաղաքականությունը։ Միայն այդ դեպքում կարելի է հասնել այնպիսի մոդելի, որտեղ քաղաքը, բնությունը և մարդը գոյակցում են ներդաշնակության մեջ։

Եթե այսօր չձեռնարկվեն հստակ քայլեր, վաղը Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առաջ՝ կորցնելով իր բնական հարստությունները, կենսաբազմազանությունը և մաքուր միջավայրը։ Եվ հենց այդ գիտակցությունը պետք է դառնա նոր պետական ու հասարակական մտածողության հիմքը, որտեղ բնությունը այլևս չի ընկալվի որպես օգտագործման ռեսուրս, այլ որպես կենսագործունեության ամենախորքային պայման։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ամենադիտված