Կիևն ու Լոնդոնը դիվերսիա են նախապատրաստում «Թուրքական հոսք» գազատարի դեմ․ Բորտնիկով
Աշխարհ
Ռուսաստանը տեղեկություններ է ստացել, որ բրիտանական հետախուզական ծառայությունները դիվերսիա են նախապատրաստում «Թուրքական հոսք» գազատարի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Սամարղանդում Անվտանգության խորհրդի 57-րդ նիստում։
«MI6-ի հետ համատեղ ծրագրում են ուկրաինական դիվերսիոն խմբերի ներխուժումներ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններ, հարձակումներ՝ կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների վրա», - ասել է նա։
Ըստ նրա՝ «Թուրքական հոսք» գազատարը և Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը, որի բաժնետերերի թվում են Ռուսաստանի, Ղազախստանի և Միացյալ Նահանգների ընկերությունները, կարող են հարձակման թիրախ դառնալ։
Կան հավաստի տեղեկություններ, որ հենց Լոնդոնի հովանավորությամբ են Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներ և դիվերսիաներ իրականացվում, ասել է Բորտնիկովը։
Նրա խոսքով՝ բրիտանական հատուկ նշանակության ուժերը անմիջականորեն ներգրավված են մարտական գործողություններում․ «Բրիտանական հետախուզությունը նաև կանգնած էր Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողության հետևում»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան