ԱՄՆ-ն թույլատրել է ԿՀՎ-ին Վենեսուելայում գաղտնի գործողություններ իրականացնել․ NYT
Համաշխարհային Մամուլ
Սպիտակ տունը թույլատրել է Կենտրոնական հետախուզական վարչությանը Վենեսուելայում գաղտնի գործողություններ իրականացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Կենտրոնական հետախուզական վարչությունը ստացված լիազորությունների շնորհիվ կկարողանա Վենեսուելայի իշխանությունների դեմ գործողություններ իրականացնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ավելի մասշտաբային ռազմական գործողության շրջանակներում:
«ԱՄՆ-ի վերջնական նպատակը Մադուրոյին իշխանությունից հեռացնելն է», - հայտնել էին աղբյուրները։ Զրուցակիցների խոսքով՝ Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները Թրամփի թիմի հետ քննարկել են Մադուրոյի ռեժիմի անկման դեպքում գործողությունները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան