Հնդկաստանը Թրամփի հայտարարությունից հետո պատրաստվում է կրճատել ռուսական նավթի ներմուծումը
Աշխարհ
Հնդկաստանը պատրաստվում է կրճատել ռուսական նավթի ներմուծումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երեք աղբյուրների համաձայն՝ «հնդկական որոշ վերամշակման գործարաններ պատրաստվում են կրճատել ռուսական նավթի ներմուծումը»։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Թրամփը հավելել է, որ այժմ պետք է ապահովի, որ Չինաստանը նույնը անի։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել