Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ միջոցներ կձեռնարկի, եթե Թրամփի սպառնալիքները վնասեն երկրի շահերին
Աշխարհ
Չինաստանը վճռական պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները վնասեն Չինաստանի օրինական իրավունքներին և շահերին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Չինական կողմը, անշուշտ, վճռական պատասխան միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը վճռականորեն պաշտպանելու համար», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Թրամփը հավելել է, որ այժմ պետք է ապահովի, որ Չինաստանը նույնը անի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան