Հունգարիան զգուշանում է Ռուսաստանի պատասխան միջոցներից, եթե իր ակտիվները բռնագրավվեն. վարչապետ Օրբան
Աշխարհ
Հունգարիան չի աջակցի Արևմուտքում ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու Եվրոպական հանձնաժողովի առաջարկին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը Mandiner ամսագրին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Հունգարիան վախենում է, որ Ռուսաստանը կարող է հակադարձել՝ բռնագրավելով իր տարածքում գործող հունգարական ընկերությունների ակտիվները։
«Ես կցանկանայի տեսնել, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հակազդեցությունները։ Արդյո՞ք Ռուսաստանում գործող հունգարական ընկերությունների ակտիվները կբռնագրավվեն։ Արդյո՞ք դրանք կսառեցվեն։ Ես ուզում եմ դա բացահայտ քննարկել», - հայտարարել է Օրբանը։
Վարչապետը հավելել է, որ ցանկանում է հասկանալ ցանկացած քայլի հետևանքները։ Նա ընդգծել է, որ չի աջակցի ռուսական ակտիվների բռնագրավմանը, եթե դա կվնասի հունգարական ընկերություններին։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել