ԱՄՆ-ում հայտնել են՝ Ռուսաստանը կկարողանա արդյոք խոցել Tomahawk հրթիռը
Համաշխարհային Մամուլ
Ռուսական զինված ուժերը կկարողանան իրենց հակաօդային պաշտպանության միջոցներով խոցել ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռները, գրում է ամերիկյան The National Interest ամսագրի սյունակագիր Բրենդոն Վայխերտը։
«Tomahawk-ները կարող են և կխփվեն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Սա պարզապես ենթադրություն չէ։ Սա համոզիչ կերպով ապացուցվել է ավելի քան 25 տարի առաջ», - կիսվել է Վայխերտը։
Նա պարզաբանել է, որ վերջին 25 տարիների ընթացքում «Կրեմլի հակաօդային պաշտպանությունը միայն բարելավվել է»։ Վայխերտը նաև հավելել է, որ նույնիսկ սերբական բանակն է խոցել Tomahawk հրթիռները։ 1999 թվականին սերբական զինված ուժերը օգտագործել են ռադարային հետևման, հակաօդային հրթիռների, հրետանու և էլեկտրոնային պատերազմի համադրություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան