Որն է Ուկրաինային Tomahawk մատակարարելու Թրամփի պայմանը․ WP
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի զինված ուժերին Tomahawk հրթիռներ կմատակարարի միայն Մոսկվայի հետ բանակցություններում «լիակատար փակուղու» դեպքում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Զելենսկու թիմը հասկանում է, որ ԱՄՆ-ի լուրջ դիմադրություն կա Tomahawk-ի փոխանցմանը, և որ Թրամփի վարչակազմը կփոխանցի դրանք միայն այն դեպքում, եթե տեսնի «լիակատար փակուղի» Մոսկվայի հետ բանակցություններում», - հատնել է աղբյուրներից մեկը: ՆԱՏՕ-ի մեկ այլ բարձրաստիճան դիվանագետի խոսքով, եթե Թրամփը հավանություն տա, Tomahawk-ը կարող է մատակարարվել եվրոպացիների հետ ԱՄՆ-ի վերջերս կնքված համաձայնագրի շրջանակներում, սակայն դեռ պարզ չէ, թե որ երկրները կարող են վճարել ծախսերը տվյալ դեպքում:
Պարբերականի զրուցակիցը նաև նշել է, որ Tomahawk-ի արդյունավետությունը մարտադաշտում կախված կլինի նրանից, թե որքան և ինչպես կօգտագործեն դրանք։ Սակայն դա, ընդհանուր առմամբ, կլրացնի արդեն առկա այն զենքի պաշարը, որն Ուկրաինան արդեն օգտագործում է երկար հեռավորությունների վրա հարվածներ հասցնելու համար, ներառյալ հարվածային անօդաչու սարքերը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան