Ուկրաինայի հետ պատերազմը կշարունակվի ընդհուպ մինչև բոլոր նպատակների իրականացումը. Պեսկով
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի մինչև դրա բոլոր նպատակների իրականացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործընթացը տեղափոխել դիվանագիտական ուղղությամբ, եթե հնարավորություն ստեղծվի։
«Այս պահին կարվի ամեն ինչ՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար մինչև դրա բոլոր նպատակների և խնդիրների իրականացումը։ Եվ եթե հնարավորություն ստեղծվի գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական ուղիներ, ապա դա կարվի», - ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ռուսական զինված ուժերը անում են հնարավոր ամեն ինչ՝ երկրի շահերն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Ռուսաստանի զինված ուժերը գիտեն, որ ունեն ներուժ և բոլոր անհրաժեշտ հնարավորությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը։

















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու