Հաքերները ՀԱՄԱՍ-ին աջակցող հայտարարություններ են տարածել ԱՄՆ-ի և Կանադայի օդանավակայաններում
Աշխարհ
ԱՄՆ-ի և Կանադայի մի քանի օդանավակայանների հանրային հասցեների համակարգերը ենթարկվել են հաքերային հարձակման, որոնց ընթացքում հեռարձակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը աջակցող և ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդներ Դոնալդ Թրամփին ու Բենյամին Նեթանյահուին քննադատող հայտարարություններ, հաղորդում է CNN-ը։
Միջադեպերը տեղի են ունեցել Փենսիլվանիայի Հարիսբուրգի միջազգային օդանավակայանում, ինչպես նաև կանադական Վինձոր, Վիկտորիա և Քելոունա քաղաքների օդանավակայաններում։ Հեռուստաալիքը հաղորդել է, որ հաքերային հարձակումները խափանել են օդանավակայանների աշխատանքը և հետաձգել մի քանի չվերթներ։
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց Գազայի հակամարտության ավարտի մասին։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել