Գեներալ Ալեքսանդր Ֆոմինը կարող է լքել ՌԴ պաշտպանության նախարարությունում զբաղեցրած պաշտոնը
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, ինչպես նաև Ուկրաինայի հարցով Ստամբուլի բանակցային խմբի անդամ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը կարող է շուտով հրաժարական տալ, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով պաշտպանության ոլորտին մոտ կանգնած երկու աղբյուրների, փոխանցում է Лента.ру-ն։
Ըստ հրապարակման՝ Ֆոմինը, որը նախարարությունում պատասխանատու է միջազգային ռազմական և տեխնիկական համագործակցության ուղղության համար, հավանաբար կհեռանա իր պաշտոնից առաջիկայում։ Մինչ այժմ ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, և հայտնի չէ՝ Ֆոմինը կհեռանա՞ արդյոք նաև բանակցային խմբից։
Նրան կարող է փոխարինել Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վասիլի Օսմակովը։ Վերջին անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Ստամբուլում տեղի են ունեցել 2025 թվականի հուլիսի 23-ին, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խաղաղ բանակցությունները այժմ գտնվում են դադար փուլում, քանի որ Կիևը չի պատասխանել Ստամբուլում փոխանցված փաստաթղթերին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին