Ամերիկացի կոնգրեսականի գրասենյակում սվաստիկայով ԱՄՆ դրոշ են գտել (լուսանկար)
Լուսանկարներ
ԱՄՆ Հանրապետական կոնգրեսական Դեյվ Թեյլորի գրասենյակում սվաստիկայով ԱՄՆ դրոշ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել վիդեոկոնֆերանսներից մեկի ժամանակ արված պատկեր, որում Թեյլորի օգնականներից մեկի թիկունքում երևում է պատին ամրացված ամերիկյան դրոշը՝ փոփոխված կարմիր և սպիտակ գծերով, որոնք սվաստիկայի ձև են կազմում:
«Ես տեղյակ եմ մի պատկերի մասին, որը, ըստ երևույթին, ցույց է տալիս մի զզվելի և խորապես անտեղի խորհրդանիշ: Այս պատկերի բովանդակությունը չի արտացոլում իմ գրասենյակի, իմ աշխատակիցների կամ անձամբ իմ արժեքներն ու չափանիշները, և ես դատապարտում եմ այն ամենավճռական ձևով», - միջադեպը մեկնաբանել է ինքը՝ կոնգրեսականը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը