Սպիտակ տունը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի զրույցն արդյունավետ է եղել
Աշխարհ
Սպիտակ տունը բարձր է գնահատել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցը, հաղորդում է Bloomberg-ը։
«Դա արդյունավետ հեռախոսազանգ էր», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, նշելով, որ նախագահները, ի թիվս այլ բաների, քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Պուտինը նաև շնորհավորել է Թրամփին Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու կապակցությամբ։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել