ԱՄՆ-ն և Ռուսաստանը բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն
Աշխարհ
Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հաջորդ շաբաթ կանցկացնեն ավագ խորհրդականների հանդիպում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
«Մեր զրույցի ավարտին մենք համաձայնության եկանք մեր ավագ խորհրդականների հանդիպման շուրջ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ», - գրել է Թրամփը գրառման մեջ։
Նա պարզաբանել է, որ նախնական հանդիպումները կանցկացնի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի քանի այլ անձանց հետ միասին, որոնք դեռևս որոշված չեն։ Հանդիպումների վայրի վերաբերյալ որոշում նույնպես դեռևս չի կայացվել։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել