Ուկրաինայի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են
Աշխարհ
Ուկրաինայի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են մտցվել, հինգշաբթի օրը հայտնել է ուկրաինական «Ուկրէներգո» էներգետիկ ընկերությունը։
«Ուկրաինայի բոլոր շրջաններում իրականացվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Բացի այդ, արդյունաբերական սպառողների համար էլեկտրաէներգիայի կրճատման գրաֆիկները ուժի մեջ են մնում բոլոր շրջաններում մինչև օրվա վերջ։ Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, արդյունաբերական սպառողների համար էլեկտրաէներգիայի կրճատման գրաֆիկների կիրառումը նախատեսված է ամբողջ Ուկրաինայում՝ ժամը 7:00-ից մինչև 22:00-ն»,- ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի օրը ավելի վաղ «Ուկրէներգո»-ն հայտնել էր Ուկրաինայի ողջ տարածքում արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի անջատումների գրաֆիկների ներդրման մասին։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել