Թրամփը հայտնել Է Ռուսաստանի հետ բանակցությունների համար ԱՄՆ պատվիրակության կազմը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է Ուկրաինայի պատերազմի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ԱՄՆ պատվիրակության կազմը: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններին ԱՄՆ-ի կողմից կմասնակցեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինի հետ իր հանդիպումը պետք է կայանա երկու շաբաթվա ընթացքում՝ բավական արագ։
Թրամփը նշել է, որ իր համար կարող է «դժվար լինել հանդիպումներ անցկացնելը», քանի որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «վատ հարաբերություններ ունեն»: «Մենք դրան լուծում կգտնենք», - նշել է նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)