Պուտինի հատուկ ներկայացուցիչն առաջարկել է ԱՄՆ–ն Ռուսաստանին կապող թունել կառուցել
Աշխարհ
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները Բերինգի նեղուցով կապող թունելը իրատեսորեն կարող է կառուցվել ութ տարուց էլ պակաս ժամկետում, ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Պատկերացրեք, որ իրար եք կապում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, Ամերիկան և Աֆրո-Եվրասիան Պուտին-Թրամփ թունելով՝ միասնությունը խորհրդանշող 70 մղոնանոց երթուղով», - գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ նման թունելի արժեքը, եթե այն կառուցվի ավանդական մեթոդներով, կկազմի ավելի քան 65 միլիարդ դոլար, սակայնThe Boring Company ընկերության տեխնոլոգիաները, որը հիմնադրվել է ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից և մասնագիտացած է ենթակառուցվածքային նախագծերում ոի թունելների կառուցման գործում, կարող են այս արժեքը նվազեցնել մինչև 8 միլիարդ դոլարից էլ պակաս։
Ընդ որում, նախագծի իրականացման հնարավոր ժամկետը 8 տարուց էլ պակաս է, հավելել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան